booked.net
  • 03 հունիս, 2020
    Գուրգեն Դաբաղյանի հարսանիքի առաջին կադրերը

    Գուրգեն Դաբաղյանի հարսանիքի առաջին կադրերը

    Այսօր, հուլիսի 29-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել 31 ամյա Գուրգեն Դաբաղյանի և 19 ամյա Իննայի պսակադրության արարողությունը:

    Նրանք հանդիպել են Ռուսաստանում՝ շրջագայություններից մեկի ժամանակ: Հարսանեկան արարողությանը հրավիրված է շուրջ 450 հյուրեր:

    Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել 2018 թվականին: «Նա այնտեղ ապրող հայ աղջիկ է, հայկական ընտանիք ունի: Համերգային շրջագայություններիցս մեկն առիթ հանդիսացավ, որ հանդիպենք»,-նշել է երգիչը: Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գ րել է. «Սիրելի հայրենակիցներ: Դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին: Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը: Սիրում եմ քեզ իմ Իննա»: Մեր թիմը Գուրգենին և Իննային մաղթում է բարի բախտ և անսպառ սեր ...

    bannerH1

    Մեգան Մարկլի դիետան Կարդալ Նախորդը

    Մեգան Մարկլի դիետան

    Գոհար Ավետիսյան կերպարանափոխությունը Կարդալ հաջորդը

    Գոհար Ավետիսյան կերպարանափոխությունը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: