booked.net  
  • 21 փետրվար, 2020
    Գագիկ Ծառուկյանի դստեր  և Խաչատուր Սուքիասյանի որդու պսակադրությունը

    Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պսակադրությունը

    Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անա­հիտի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի պսակադրության շքեղ արարողությունը։ Պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Խնջույքին մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ինստագրամյան էջում դստրերի հետ լուսանկար է հրապարակել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ և այլ պաշտոնյաներ: Հրավիրված են եղել մոտ 500 հյուրեր։ Առաջին կադրեր https://www.youtube.com/watch?v=NTGWAYTAGjI Իսկ հարսանիքի հրավառության առթիվ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել. «Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները»,- հայտնում են Ոստիկանությունից: https://www.youtube.com/watch?v=LHDJHRHSnQE

    bannerH1

    Մեգան Մարկլի դիետան Կարդալ Նախորդը

    Մեգան Մարկլի դիետան

    Հոր մաղթանքը... Կարդալ հաջորդը

    Հոր մաղթանքը...

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: