booked.net  
  • 28 փետրվար, 2020

    Բաղադրիչներ

    1. Կարագ - 120 գրամ
    2. Կաթ - 4 ճաշի գդալ
    3. Ձու - 1 հատ
    4. Ալյուր - 2-2,5 բաժակ
    5. Շաքարավազ - 3 ճաշի գդալ
    6. Խտացրած կաթ - 1 տուփ
    7. Պոպոկ - 100 գրամ
    8. Աղ - 1 թեյի գդալ
    9. Շաքարի փոշի - ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Ձուն լավ հարում ենք շաքարի և կաթի հետ: Հալեցնում ենք կարագ ը և ավելացնում ենք ձվին: Ավելացնում ենք աղը, հարելով ավելացնում ենք ալյուրը: Հունցում ենք պինդ խմոր, բաժանում ենք երկու մասի: Խմորները դնում ենք սննդային պոլիէթիլենային տոպրակների մեջ և դնում ենք սառցախցիկի մեջ 1-ից 2 ժամ: Սառը խմորները թաթախում ենք ալյուրի մեջ և քերում ենք միջին կամ մանր քերիչով: Թխում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ մինչև խմորը դառնա ոսկեգույն: Թխելուց հետո խմորը մաղի օգնությամբ հեռացնում ենք ավելորդ ալյուրը: Մանրացնում ենք պոպոկը: Խառնում ենք թխված խմորը, պոպոկը և խտացրած կաթը: Խմորը ձևավորում ենք կոների նման, վրան շաքարի փոշի ենք անում կամ կարող ենք զարդարել սննդային գնդիկներով, աստղիկներով, փայլերով... Բարի ախորժակ

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ Կարդալ Նախորդը

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Միկադո Կարդալ հաջորդը

    Միկադո

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: