booked.net
  • 28 մայիս, 2020
    Նրբաբլիթներ՝ մածունով

    Նրբաբլիթներ՝ մածունով

    Բաղադրիչներ

    1. Հավի ձու - 1 հատ
    2. Շաքարավազ - 4 թեյլի գդալ (ըստ ճաշակի)
    3. Աղ - ½ թեյի գդալ
    4. Մածուն - ½ լիտր
    5. Սոդա - ½ թեյի գդալ
    6. Ալյուր - 2 բաժակ
    7. Բուսայուղ - 3 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը

    Խորը ամանի մեջ լավ հարում ենք ձուն: Հարելով ավելացնում ենք շաքարավազը, աղը, սոդան, բուսայուղը: Ավելացնում ենք ալյուրի կեսը և լավ խառնում ենք, որպիսի գնդիկներ չմնան:

    Կես բաժակ մածունը թեթևակի խառնում ենք, ավելացնում ենք ալյուրի մնացած մասը և նորից լավ խառնում ենք:
    Ստացված զանգվածը փոքր բաժիններով ավելացնում ենք խմորին, չենք մոռանում պարբերաբար խառնել: Ստացվում է միջին յուղայնությամբ թթվասերի խտությամբ խմոր:
    Թողնում ենք խմորը հանգստանա մոտավորապես 20 րոպե:
    Փոքրիկ թավան մեկ անգամ թեթևակի պատում ենք բուսայուղով, մեջ լցնում ենք խմորը և եփում ենք նրբաբլիթները 2 կողմից: Մյուս նրբաբլիթները պատրաստելու ժամանակ բուսայուղ չենք օգտագործում:
    Ստացվում է փափուկ, ծակոտկեն շերտեր, որոնք կարող ենք լցոնել ամենատարբեր միջուկներով:

    Բարի ախորժակ

    bannerH1

    Կարտոֆիլը ջեռոցում Կարդալ Նախորդը

    Կարտոֆիլը ջեռոցում

    Մրջնաբույն Կարդալ հաջորդը

    Մրջնաբույն

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: