booked.net  
  • 24 փետրվար, 2020
    Կոտլետներ ճակընդեղից

    Կոտլետներ ճակընդեղից

    Բաղադրիչներ 

    1. Ճակընդեղ - 300 գրամ
    2. Սխտոր - 1 պճեղ
    3. Սոխ - 1 հատ
    4. Սպիտակաձավար  - 2 ճ. գդալ
    5. Աղ
    6. Պղպեղ
    7. Բուսական յուղ
    8. Սպիտակաձավար կամ պաքսիմատ

    Պատրաստման եղանակը

    Ճակընդեղը լավ լվանում ենք, ապա եփում ենք: Մաքրում ենք կողևները, և քերում ենք: Այնուհետև բարակ  կտրատում ենք սոխը և սխտորը: Տապակում ենք սոխը և սխտորը 2 ճաշի գդալ բուսական յուղի մեջ: Քերած ճակընդեղը տեղափոխում ենք թավայի մեջ և տապակում ենք: Ավելացնում ենք սպիտակաձավարը, լավ խառնում ենք և տապակում ենք ևս 1-2 րոպե: Ստացված զանգվածից ձևավորում ենք կոտլետներ: Կոտլետները թաթախում ենք սպիտակաձավարի կամ պաքսիմատի մեջ և տապակում ենք բուսայուղի մեջ ամեն կողմից մոտավորապես 3 րոպե:

     Բարի ախորժակ

    Ձվածեղ՝ այլուրով Կարդալ հաջորդը

    Ձվածեղ՝ այլուրով

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: