booked.net
  • 28 մայիս, 2020
    ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՂՑԱՆ, ԴԱՍԱԿԱՆ

    ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՂՑԱՆ, ԴԱՍԱԿԱՆ

    Բաղադրիչներ

    1.  Կարտոֆիլ - 4 հատ
    2. Գազար - 2 հատ
    3. Բժշկական երշիկ - 500 գրամ
    4. Ձու - 5 հատ
    5. Թթու վարունգ - 4 հատ
    6. Կանաչ ոլոռ - 1 տուփ
    7. Մայոնեզ կամ թթվասեր
    8. Կանաչի, աղ ըստ ճաշակի

      Պատրաստման եղանակը Ձուն եփում ենք 7-10 րոպե: Լավ լվանում ենք կարտոֆիլը և գազարը, եփում ենք մոտավորապես  30 րոպե: Եփելու ժամանակ կարող ենք ավելացնել մի քիչ աղ: Թողնում ենք սառչի, կտրատում ենք հավասար քառակուսիներով: Երշիկը, թթու վարունգը, ձուն նույնպես կտրատում ենք քառակուսիներով: Բացում ենք կանաչ ոլոռի տարան, հեռացնում ենք ջուրը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար: Ավելացնում ենք աղ, կանաչի, մայոնեզ կամ թթվասեր: Բարի ախորժակ

    bannerH1

    Աղցան երշիկով ու պանրով Կարդալ Նախորդը

    Աղցան երշիկով ու պանրով

    Նռան հատիկնորվ ապարանջան Կարդալ հաջորդը

    Նռան հատիկնորվ ապարանջան

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: