booked.net  
  • 22 փետրվար, 2020
    Մակարոն ձվով

    Մակարոն ձվով

    Բաղադրիչներ

    1. Մակարոն - 150 գրամ
    2. Հավի ձու - 3 հատ
    3. Մայոնեզ - 1 ճաշի գդալ
    4. Կանաչի (համեմ, սամիթ, կանաչ սոխ կամ մաղադանոս)
    5. Աղ, սև պղպեղ
    6. Բուսայուղ - 1 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը

    Եփում ենք մակարոնները եռացող ջրում: Ջրի մեջ ավելացնում ենք աղ ըստ ճաշակի: Երբ մակարոնները եփում են, հեռացնում ենք ջուրը: Այդ ընթացքում խորը տարայի մեջ լցնում ենք ձուն, աղը և սև պղպեղը: Լավ լվանում ենք կանաչին և չորացնում ենք: Ապա մանր կտրատում ենք: Ավելացնում ենք ձվի վրա: Լավ խառնում ենք, ավելացնում ենք մայոնեզ, նորից լավ խառնում ենք:  Կարող ենք խառնել նաև հարիչով: Պետք է ստացվի համասեռ զանգված: Վերցնում ենք ջերմադիմացկուն ձևաման, որով և կարող ենք մատուցել: Հատակը և պատերը պատում ենք բուսայուղով: Լցնում ենք եփված մակարոնները, վրան լցնում ենք ձվի սուսը: Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան: Մակարոնը տեղափոխում ենք ջեռոց և եփում ենք 15-20 րոպե: Կարող ենք մատուցել: Բարի ախորժակ

    bannerH1

    Կարտոֆիլը ջեռոցում Կարդալ Նախորդը

    Կարտոֆիլը ջեռոցում

    Կիևյան կոտլետ Կարդալ հաջորդը

    Կիևյան կոտլետ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: