booked.net
  • 28 մայիս, 2020
    Կիտրոնով տորթ

    Կիտրոնով տորթ

    Բաղադրիչներ

    1. Ջուր - 125 մլ
    2. Թթխմոր - 10 գրամ
    3. Կիտրոն - 2 հատ
    4. Կարագ - 100 գրամ
    5. Ալյուր - 450 գրամ
    6. Շաքարավազ - 1 բաժակ
    7. Աղ մի պտղունց
    8. Հավի ձու - 1 հատ

    Պատրաստման եղանակը

    Ալյուրը լցնում եք տարայի մեջ: Կարագը նախորոք հանում ենք սառնարանից, թողում ենք դառնա սենյակային ջերմաստիճանի: Ալյուրի վրա ավելացնում ենք աղ և կարագ: Ձեռքերով հունցում ենք, որպիսի կարագը և ալյուրը լավ խառնվեն իրար: Թթխմորի վրա լցնում ենք գոլ ջուր և շաքարավազ: Թողնում ենք 10-15 րոպե, մինչև պղպջի, որից հետո լցնում ենք ալյուրի վրա:  Լավ հունցում ենք և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 40 րոպե, որպիսի խմորը բարձրանա: Խմորը բաժանում ենք 2 մասի՝ մեծ և փոքր: Մեծ խմորը  բացում ենք գրտնակով 3-4մմ հաստությամբ ջեռոցի ձևամանի չափերով: Կիտրոնները լավ լվանում ենք, վրան լցնում ենք եռման ջուր և թողնում ենք 3-5 րոպե: Բաժանում ենք կիտրոնները 4 մասի և հեռացնում ենք կորիզները: Խորհուրդ ենք տալիս կիտրոնները աղալ մսաղացով կամ մանրացնում ենք բլենդերով: Վրան ավելացնում ենք շաքարավազը և լավ խառնում ենք: Կիտրոնով խյուսը լցնում ենք խմորի առաջին շերտի վրա: Խմորի փոքր մասը բացում ենք գրտնակով, դնում ենք կիտրոնով խյուսի վրա: Եզրերը ամրացնում ենք մեծ խմորի հետ: Խմորի վրա փոքրիկ անցքեր ենք անում, որպիսի գոլորշին դուրս գա և թխվածքի վրա ուռուցիկ հատվածներ չլինեն: Մինչև եփելը թողնում ենք 30 րոպե, ապա վրան քսում ենք հարած ձու: Եփում ենք 180°С ջերմաստիճանում 20-30 րոպե: Թողնում ենք հովանա, վրան կարող ենք լցնել շաքարի փոշի: Ստացվում է շա՜տ համեղ: Բարի ախորժակ

    bannerH1

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ Կարդալ Նախորդը

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Թխվածքաբլիթներ՝ Դեղձ Կարդալ հաջորդը

    Թխվածքաբլիթներ՝ Դեղձ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: