booked.net  
  • 02 ապրիլ, 2020
    Խաչապուրիի խմոր

    Խաչապուրիի խմոր

    Բաղադրիչներ

    1. Ձվի դեղնուց - 5 հատ
    2. Կարագ կամ կաթնային մարգարին խմորի համար- 1.5 տուփ 
    3. Կարագ կամ կաթնային մարգարին շերտերի համար- 2.5 տուփ 
    4. Ալյուր - 1կգ
    5. Ջուր - 0.5լ
    6. Աղ - 1 թեյի գդալ
    7. Կիտրոնաթթու - 1 թեյի գդալ
    8. Էսենցիա 70% - 1 թեյի գդալ
    9. 2.4%-ոց կարմիր խնձորի քացախ - 3-4 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը

    Ձվի դեղնուցը կաթնային մարգարինի կամ կարագի հետ լավ խառնել:

    Եռացնել ջուրը, մեջը լցնել աղ, կիտրոնաթթու, էսենցիա, կարմիր խնձորի քացախ:

    Լավ խառնել ու ավելացնել ձվի ու կարագի զանգվածին:

    Լավ խառնել որ ստացվի համասեռ զանգված, լցնել ալյուր, հունցել խմոր, պետք է լինի թույլ խմոր,  եթե ձեռտքերին կպնի ոչինչ:

    Խմորը 100 անգամ խփել սեղանին ու թողնել որ 2 ժամ հանգստանա )))

    Հանգստանալուց հետո խմորը բաժանել 8 գնդերի, դնել սառնարան:

    Սառնարանից հանել գնդերը, բացել, քսել կարագը, նորից ծալել, որպիսի ստացվի քառակուսի, դնել սառնարանը: Այս գործողությունը պետք է կատարել 3 անգամ...

    Ստացվում է հիանալի շերտավոր խմոր, որով պատրաստված խաչապուրիները պարզապես անմահական են:

    Նյութի հեղինակն է IZABEL - ի ՀԱՄՈՎ -ՀՈՏՈՎ ԽՈՀԱՆՈՑԸ:

    bannerH1

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ Կարդալ Նախորդը

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Նապոլեոն Կարդալ հաջորդը

    Նապոլեոն

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: