booked.net  
  • 28 փետրվար, 2020
    ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ

    ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ

    Բաղադրիչներ.

    1. Սոխ - 1 հատ
    2. Պահածոյացված սունկ - 400 գրամ
    3. Կարտոֆիլ՝ խաշած - 4 հատ
    4. Երշիկ բժշկական - 300 գրամ
    5. Կանաչի ըստ ճաշակի
    6. Աղ, սխտորի փոշի
    7. Թթվասեր կամ բուսայուղ, ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը Մանր քառակուսիներով կտրտում ենք խաշած կարտոֆիլը, սոխը, կանաչին, բժշկական երշիկը: Եթե սունկը կտրտած չէ, այն նույնպես  կտրատում ենք: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար: Ավելացնում ենք աղ և սխտորի փոշի: Վերջում ավելացնում ենք թթվասեր կամ բուսայուղ, երկու դեպքում էլ ստացվում է շատ համեղ: Բարի ախորժակ: 

    Աղցան երշիկով ու պանրով Կարդալ Նախորդը

    Աղցան երշիկով ու պանրով

    ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ, ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ Կարդալ հաջորդը

    ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ, ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: