booked.net  
  • 07 ապրիլ, 2020
    Աղցան երշիկով ու պանրով

    Աղցան երշիկով ու պանրով

    Բաղադրիչներ

    1. Երշիկ – 200 գրամ
    2. Հավկիթ – 2-3 հատ
    3. Պինդ պանիր – 100-ից 150 գրամ
    4. Թարմ վարունգ – 2-3 հատ
    5. Գազար – 1 հատ
    6. Եգիպտացորեն -  1 տուփ
    7. Սոխ – 1 հատ
    8. Թթվասեր - 200 գրամ
    9. Աղ, պղպեղ, կանաչի – ըստ ճաշակի

     

    Պատրաստման եղանակը

    Եփում ենք հավկիթները, սառեցնում, ապա կտրատում քառակուսիներով: Քառակուսիներով ենք կտրատում նաև պանիրը, իսկ երշիկը, վարունգը կտրատում ենք երկարությամբ: Հնարավորինս մանր կտրատում ենք սոխը: Քերիչով անցկացնում ենք գազարը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, ավելացնում ենք աղ, պղպեղ, կանաչի և թթվասեր: Լավ խառնում ենք և մատուցում:

    Բարի ախորժակ:

       

    bannerH1

    Աղցան «Թռչնի բույն» Կարդալ հաջորդը

    Աղցան «Թռչնի բույն»

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: