booked.net  
  • 31 մարտ, 2020
    Ամանորյա քաղցր "Կոներ"

    Ամանորյա քաղցր "Կոներ"

    Բաղադրիչներ 

    1. Եգիպտացորենի փաթիլներ - 160 գրամ
    2. Ընկույզ - 100 գրամ
    3. Եփած խտա՝ 370-380 գրամ
    4. Շաքարի փոշի - 2 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը

    Ընկույզը մանրացնում ենք: Խորը ամանի մեջ խառնում ենք մանրացված ընկույզը, եգիպտացորենի փաթիլները և խտացրած կաթը: Վերցնում ենք կոնի ձև ունեցող բաժակներ, մեջը թեթևակի ջուր ենք քսում, ստացված զանգվածը գդալով լցնում ենք բաժակների մեջ և թեթրակի սեղմում ենք: Բաժակները տեղափոխում ենք սառնարան 3 ժամով, որից հետո դանակի օգնությամբ եգիպտացորենով կոները հեշտությամբ դուրս ենք բերում բաժակներից: Համեղ և օգտակար կոները պատրաստ են: Զարդարելու համար դրանք կարող ենք պատել շաքարի փոշիով, կամ օգտագործել սննդային փայլեր, գնդիկներ, աստղիկներ....  Բարի ախորժակ

    bannerH1

    Բլինչիկի խմոր Կարդալ Նախորդը

    Բլինչիկի խմոր

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: