booked.net  
  • 29 մարտ, 2020
    Ինչպես սառնարանին հաղորդել թարմ, օրիգինալ տեսք

    Ինչպես սառնարանին հաղորդել թարմ, օրիգինալ տեսք

    Ձեր սառնարանը արդեն 10 տարեկան է, կամ ավել, կամ էլ պարզապես ցանկանում եք տարբերվե՞լ... Կան տարբերակներ թարմացնելու սառնարանի տեսքը, հաղորդելով կրեատիվ տեսք խոհանոցին: Ներկայացնում ենք մի քանի ոգեշնչող նկարներ, որոնք կարող ենք իրականացնել տնային պայմաններում:   Ընտանեկան լուսանկարները նույնպես օրիգրնալ և անչափ գեղեցիկ տարբերակ են:

      

    Սառնարանը թարմացնելու ամենահեշտ տարբերակը կպչուն պիտակների օգտագործումն է: Դրանք կարող են լինել ցանկացած թեմայով, տարբեր չափերի և գույների:    Կպչուն պիտակներ վաճառվում են գրեթե բոլոր խանութներում: Կամ կարելի է պատվիրել հատուկ դիզայնով պիտակներ մի շարք տպարաններում:   Ցանկալի է հաշվի առնել խոհանոցի գույները, չափը և դիզայնը, որպիսի վերափոխված սառնարանը չլինի «թեմայից դուրս»: Եթե ցանկանում ենք կտրուկ փոփոխություններ, կարող ենք ամբողջությամբ ծածկել սառնարանը : Եթե սառնարանի տեսքը թարմ է, կարող ենք փակցնել փոքր, տեղայի  կպչուն պիտակներ, հաղորդելով խոհանոցին գեղեցիկ տեսք: Կարող ենք նաև ներկել սառնարանը: Դրա համար պետք է լավ մաքրել այն, ապա շինարարական վրձիններով, բարակ շերտով ներկել: Իդեալական տեսք ստանալու համար հնարավոր է ներկել 5-7 անգամ: Կարելի է օգտագործել նաև կպչուն գունավոր ժապավեններ    

    bannerH1

    Պաստառների մնացորդները ինտերիերում Կարդալ հաջորդը

    Պաստառների մնացորդները ինտերիերում

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: