booked.net  
  • 07 ապրիլ, 2020
    Դեղին գույնը ննջասենյակում

    Դեղին գույնը ննջասենյակում

    ՆՆջասենյակի ինտերիերում առավել ընդունված է օգտագործել «հանգիստ» գույներ, օրինակ սպիտակ, մոխրագույն, բեժ, շականակագույն... Սակայն, եթե հոգին ցանկանում է ուրախ երանգներ, կարելի է ննջասենյակում օգտագործել արևային դեղին գույնը, որը յուրաքանչյուր առավոտ կլինի բարձր տրամադրության գրավականը: 

    Ինտերիերում դեղին գույնը օգտագործելը շատ բարդ է, քանի որ եթե այն լինի շատ, կարող է դառնալ գլխացավերի պատճառ, անգամ կարող է առաջացնել անքնություն: Այդ իսկ պատճառով, դեղինը ննջասենյակում օգտագործելուց պետք է հաշվի առնել ամեն մանրուք:

    Պետք չէ ամբողջ ննջասենյակը դեղին ներկել: Ավելի լավ է սահմանափակվել առանձին շեշտադրումներով: Դա կարող է լինել պատի առանձին մասերի դեկոր, վարագույրներ, բարձեր...

    Դեղինը շատ գեղեցիկ է սև, սպիտակ, մոխրագույն, երկնագույն, շականակագույն գույների համադրությամբ: Այս գույներով կարելի է ստանալ զրմանալի գեղեցիկ ինտերիեր:

    Դեղին գույնի պատերը կարող են լինել ինչպես վառ երանգներով, այնպես էլ խառնած սպիտակի հետ, որը չի նյարդայնացնում և հիանալի զուգորդվում է ննջասենյակի ընդհանուր ոճի հետ:

    Դեղին սենյակը կարող է ունենալ անչափ նուրբ և եթերային տեսք, եթե դեղինի հետ օգտագործվի մեծ քանակությամբ սպիտակ գույն, ռոմանտիկ կահույք և մի շարք համապատասխան դեկորներ:

    Անգամ փոքրիկ դեղին շեշտադրումը ննջասենյակի ինտերիերում կարող է կենդանացնել այն:

    Եթե որոշել եք ննջասենյակի պատերը ներկել դեղին գույն, ապա հրաժարվեք դեղին անկողնուց, դեղին կահույքից կամ դեղին գորգից: Այս դեպքում պետք է սահմանափակվել փոքրիկ դեղին մանրուքներով, օրինակ դեղին բարձերով, դեղին  ծաղկամանով... Դեղին ննջասենյակը կլինի շատ ռոմանտիկ, եթե այն ձևավորել պրովանս ոճով: Մետաղական հիմքով գեղեցիկ մահճակալը, ծաղկային վարագույրները և բարձերը, մի քիչ հնավոճ կահույքը կստեղծեն եթերային ռոմանտիկ ինտերիեր:

    Ամենահաջողված համադրություններից է դեղինի և մոխրագույնի համադրությունը: Մոխրագույն դեկորները մի քիչ խամրեցնում են դեղինը և ննջասենյակին հաղորդում են հանգստություն, և այն դառնում է իդեալական հանգստի և խորը քնի հիանալի անկյուն:

    Եթե անպայման ցանկանում ենք ունենալ դեղին ննջասենյակ, պարտադիր չէ պատերը ամբողջությամբ ներկել դեղինով: Կարող ենք ձեռք բերել դեղին մահճակալ, և պատերին դեղին գծերով գեղեցիկ շեշտադրումներ անել:

    Հատուկ ուշադրություն է պահանջում դեղին ննջասենյակի հատակը: Օրինակ դեղին մահճակալը հինալի տեսք ունի սպիտակ հատակի վրա: Ինչպես տեսանք, դեղին գույնը կարող ենք օգտագործել ննջասենյակի ինտերիերում: Փոքրիկ վառ դեղին շեշտադրումերը ննջասենյակ կբերեն արև և միատոն մոխրագույն օրերին կենդանություն կհաղորդեն:

    Եկեք ստեղծագործենք....

    bannerH1

    Ինչպես սառնարանին հաղորդել թարմ, օրիգինալ տեսք Կարդալ Նախորդը

    Ինչպես սառնարանին հաղորդել թարմ, օրիգինալ տեսք

    Ինչպես ամանորին զարդարել տունը կարմիր գույնով Կարդալ հաջորդը

    Ինչպես ամանորին զարդարել տունը կարմիր գույնով

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: