booked.net  
  • 04 ապրիլ, 2020
    ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹՆԵՐԸ

    ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹՆԵՐԸ

    Ցանկացած կին երազում է մայրանալ: Հատկապես երբ երխան սպասելի է, դա կոչվում է երջանկություն: Ժամանակակից գինեկոլոգիայում ընդունված է հղիությունը հաշվել դաշտանային ցիկլի առաջին օրվանից:  LadyBlog-ում մենք նույնպես կներկայացնենք հղիությունը ըստ ընդունված հերթականության: Ստացվում է, որ հղիության 1-ին և 2-րդ շաբաթներում բեղմնավորում դեռևս չի եղել, մայրիկի օրգանիզմը միայն պատրաստվում է հնարավոր հղիությանը: Կարելի է ասել, որ կինը հնարավոր է, որ կհղիանա: Հղիության երկրորդ շաբաթում, մոտավորապես 12, կամ 14-րդ օրվա ընթացքում լինում է օվուլացիան, ձվարանից դուրս է գալիս ձվաբջիջը, և եթե նա հանդիպում է սպերմատազոիդին, տեղի է ունենում բեղմնավորումը: Սկսվում է նոր կյանք: Եթե զույգը ցանկանում է երեխա ունենալ, պետք է այս ընթացքում երկու ծնողներն էլ մոռանան ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի, որոշակի դեղորայք ընդունելու մասին, հնարավորինս խուսափեն սթրեսներից: Քանի որ հղիությունը և առողջ երեխայի ծնունդը կախված է ապագա բալիկի ծնողների առողջական վիճակից: Բժիշկները ապացուցել են, որ ծխող տղամարդկանց հայրանալու հնարավորթյունները համեմատած չծխողների հետ ցածր են, քանի որ նիկոտինը ազդում է սպերմատազոիդների քանակի և որակի վրա: Ապագա մայրիկներին անհրաժեշտ է նաև ճիշտ սնվել, մաքուր օդում հաճախակի զբոսնել, զբաղվել մարմնամարզությամբ, խորհրդակցել գինեկոլոգի հետ և խմել նրա նշանակած վիտամինները, հիմնականում ֆոլաթթու, որը նվազեցնում է փոքրիկի նյարդային համակարգի հետ կապված խնդիրների առաջացման վտանգները: Հղիության հաջորդ շաբաթները կարդացեք ԼեդիԲլոգում :)

    bannerH1

    Հղիության երրորդ շաբաթը Կարդալ Նախորդը

    Հղիության երրորդ շաբաթը

    ՀՂԻՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ Կարդալ հաջորդը

    ՀՂԻՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: