booked.net  
  • 26 փետրվար, 2020
    Ինչ է զգում կինը հղիության առաջին եռամսյակում

    Ինչ է զգում կինը հղիության առաջին եռամսյակում

    Առաջին եռամսյակը հեքիաթային ժամանակահատված է կնոջ համար:

    Արտաքինում դեռևս փոփոխություններ չեն նկատվում, սկայն օրգանիզմում դրանք արդեն սկսվել են: Դադարում են ամսեկանները, մեծանում է արգանդը, որը սկսում է ճնշում գործադրել միզապարկի վրա, արդյունքում հաճախակի է դառնու միզելու ցանկությունը, որը նաև կարող է պրոգեստերոն հորմոնի կտրուկ աճի արդյունք լինել:

    Շատ կանայք նկատում են նաև կրծքի կառուցվածքի փոփոխություններ: Ավելանում է արյան հոսքը կրծքերում, այն կարող է փքվել, ուռչել, դառնալ շատ զգայուն և ցավոտ:

    Եվս մեկ բնորոշ ախտանիշ՝ հաճախակի հոգնածության զգացողություն: Սիրելի ապագա մայրիկներ, լսեք Ձեր օրգանիզմին, շատ հանգստացեք և երկար քնեք:

    Պրոգեստերոնի մեծ քանակը կարող է բերել փորկապության: Այս դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել հեղուկների ընդունման քանակը: Խմեք շատ ջուր, հյութեր, օգտագործեք մրգեր և բանջարեղեն, աղցանները կերեք բուսայուղով, մի մոռացեք զբոսանքների մասին...

    Պետք է զգուշանալ սնկային ինֆեկցիաներից: Նման դեպքերում անհապաղ դիմեք Ձեր բժշկին:

    Հղիության սկզբնական շրջանում շատերն են ունենում տոքսիկոզ, որին բնորոշ են պարբերական սրտխառնոցները: Այս ախտանիշով տառապում են հղիների 60-80%-ը: Սովորաբար տոքսիկոզը անցնում է հղիության 12 շաբաթից հետո:

    Ոմանց մոտ լինում է մարմնի քաշի անկում: Դա բնական երևույթ է: Առաջին եռամսյակից հետո դիտվում է քաշի ավելացում: Յուրաքանչյուր հղի կին պետք է իմանա, որ քաշի ավելացումը 250-300 գրամ յուրաքանչյուր շաբաթ: Ավելորդ քաշը կարող է մի շարք խնդիրների պատճառ լինել:

    Երբ կնոջ քաշը չի ավելանում, դիտարկվում է 2 տարբերակ. եթե կինը գեր է, կարող է դիտվել անգամ քաշի անկում, որը նորմալ երևույթ է: Սակայն եթե քաշի նվազեցման պատճառը սուր տոքսիկոզն է (օրական փսխումների քանակը՝ 10-15), ապա դա համարվում է պաթոլոգիա, և հղիին պետք է հոսպիտալացնել:

    Շատ կարևոր է առաջին եռամսյակից լինել մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ և հետևել նրա խորհուրդներին...

    Հղիության երկրորդ եռամսյակը Կարդալ հաջորդը

    Հղիության երկրորդ եռամսյակը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: