booked.net  
  • 25 փետրվար, 2020
    Հղիության երրորդ եռամսյակը

    Հղիության երրորդ եռամսյակը

    Արդեն կես տարի է, ինչ մայրիկի փորիկում մեծանում է իսկական հրաշք: Բալիկի օրգանները արդեն գրեթե անբողջությամբ ձևավորվել են, հիմա զարգանում և ամրանում են: Օրեցօր նա ավելի է մեծանում և ուժ հավաքում, փոքրիկի շարժումները դառնում են ավելի հստակ և կտրուկ: Եթե երրորդ եռամսյակի սկզբում փոքրկի շարժումները առավել հաճախ են, ապա նրա մեծանալու հետ զուգահեռ արգանդում նրա տեղը սկսում է փոքրանալ, և շարժումները դառնում են ավելի քիչ, բայց ավելի ուժեղ, երբեմն ցավոտ մայրիկի համար: Երրորդ եռամսյակում մայրիկի փորիկը արդեն բավականին մեծացել և կլորիկացել է, իսկ շարժումները օր օրի դառնում են ավելի «անփույթ»: Կան գործողություններ, որոնք նա չի կարող անել առանց օգնության, օրինակ կապել սեփական կոշիկի կապերը... Վերջին ամիսներին հաճախ առաջանում են ցավեր, որոնք պատրաստում են կնոջ օրգանիզմը ծննդաբերությանը: Մեծացող արգանդը սեղմում է միզապարկին և հաճախանում է միզարտադրությունը: Մեծ փորիկը կարող է առաջանել ցավեր մեջքի և ողնաշարարի հատվածում: Մայրիկներին խորհուրդ է տրվում ավելի շատ հանգստանալ, շատ լինել մաքուր օդում, զբոսնել օրական նվազագույնը 2 ժամ: Կարևոր է հետևել քաշի ավելացմանը, 1 շաբաթում այն չպետք է գերազանցի 300 գրամը: Ցանկալի է սննդում օգտագործել բանջարեղեն և մրգեր: Ավելի լավ է հրաժարվել քաղցրավենիքներից, գազավորված ըմպելիքներից, յուղոտ և կծու ճաշատեսակներից, որոնք կնպաստեն քաշի ավելացմանը և կարող են առաջացնել շատ խնդիրներ թե մայրիկի, թե բալիկի համար: Սնունդը խորհուրդ է տրվում ընդունել հաճախ և փոքր բաժիններով: Այն պետք է լինի թարմ և բնական:

    Ինչ է զգում կինը հղիության առաջին եռամսյակում Կարդալ Նախորդը

    Ինչ է զգում կինը հղիության առաջին եռամսյակում

    Հղիության տասնհինգերորդ շաբաթը Կարդալ հաջորդը

    Հղիության տասնհինգերորդ շաբաթը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: