booked.net
  • 28 մայիս, 2020
    Հղիության 9-րդ շաբաթը

    Հղիության 9-րդ շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել խուրմայի հատիկի:)
    Քաշը՝ 2-4 գրամ
    Հասակը՝ 2-3 սմ

    Բալիկը արդեն կշռում է 2-ից 4 գրամ, իսկ հասակը մոտավորապես 2,5սմ է։ Նրա քաշը սկսում է ավելանալ օրական մոտավորապես 1,4 գրամ։ Փոքրիկին կարող ենք նմանեցնել խուրմայի հատիկի։ Նա ակտիվորեն շարժվում է, զարգանում է ուղեղը, արդեն ձևավորվել են երկու կիսագնդերը։ Վերջապես անհետանում է պոչիկը և մեջքը սկսվում է ուղղվել։

    Ինչ է զգում մայրիկը

    Ամենօրյա սրտխառնոցներին հղիության 9-րդ շաբաթում կարող են ավելանալ նաև գլխացավեր։ Սխալ սննդակարգը, երկար քաղցած մնալը, սթրեսները, հոգնածությունը, թթվածնի և հանգստի պակասը առաջացնում են անոթային կծկումներ, որոնք էլ առաջացնում են գլխացավեր։ Կարող են թեթև ձգումներ լինել նաև փորիկի ներքին հատվածում, որը փոքրիկի ակտիվ շարժումների արդյունք կարող է լինել: Հատկապես դա կարող եք զգալ քաղցրավենիք ուտելուց հետո: Սակայն եթե ձգումներ կան նաև ոտքերում, ցավեր ողնաշարի հատվածում անհապաղ դիմեք բժշկի:

    Խորհուրդներ

    Որպիսի 9 շաբաթական փոքրիկի զարգացումը լինի լիարժեք, փորձեք ուտել այնպիսի սնունդ, որտեղ շատ են սպիտակուցներ, կալցիում, երկաթ, օգտակար ածխաջրերը: Սննդամթերքը պետք է ընդգրկի կաթնամթերք, պանիր, մսամթերք, բանջարեղեն, թարմ մրգեր... Օգտագործեք նաև հնդկաձավար, բրինձ, որակյալ մակարոններ, վարսակի փաթիլներ, ձուկ (շաբաթական 2 անգամ), մսամթերք (հավի, հնդկահավի, տավարի), կաթնաշոռ (ցանկալի է ամեն օր) և այլն: Լավ ինքնազգացողության համար մի մոռացեք մաքուր  օդում զբոսանքների մասին, և խուսափեք այն վայրերից, որտեղ արգելված չէ ծխել կամ մարդաշատ է: Մայրիկի ջերմությունը կարող է լինել մինչև 37,1: Եթե ջերմությունը նշվածի բարձր է, անհապաղ դիմեք բժշկի: Եթե զգում եք, որ հիվանդանում եք, պետք է բուժումը սկսել հնարավորինս շուտ: Եթե հիվանդությունը խորանա, կարող է շատ վտանգավոր լինել բալիկի համար: Առանց բժշկի նշանակման ոչ մի դեղորայք մի խմեք:

    bannerH1

    Հղիության երրորդ շաբաթը Կարդալ Նախորդը

    Հղիության երրորդ շաբաթը

    Հղիության 10-րդ շաբաթը Կարդալ հաջորդը

    Հղիության 10-րդ շաբաթը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: