booked.net  
  • 07 ապրիլ, 2020
    Գութանի երգը

    Գութանի երգը

    Արի՛, գութան, վարի՛, գութան, Օրն եկել է, ճաշ դառել, Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան, Օրհնյալ է աստված, հորովե՜լ։ , Քաշի՛, եզը, ուսիդ մատա՜ղ, Քաշի՛, քաշենք, վար անենք․ Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտա՛ղ, Մեր սև օրին ճար անենք։ , Պարտքատերը գանգատ գընաց, Քյոխվեն կըգա, կըծեծի, Տերտերն օրհնեց, անվարձ մընաց, Կըբարկանա, կանիծի։ , Էն օրն եկան թովջի արին, Հարկ են ուզում տերության, Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին․․․ Վարի՛, վարի՛, իմ գութան։ , Ձեռըս պակաս, ուժըս հատած, Հազար ու մի ցավի տեր, Ինձ են նայում մերկ ու սոված Մի տուն լիքը մանուկներ։ , Արի՛, գութան, վարի՛, գութան, Օրն եկել է, ճաշ դառել, Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան, Օրհնյալ է աստված, հորովե՜լ։ , 1887, Հովհաննես Թումանյան

    bannerH1

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10 Կարդալ Նախորդը

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10

    Ամառվա գիշերը գյուղում Կարդալ հաջորդը

    Ամառվա գիշերը գյուղում

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: