booked.net  
  • 28 փետրվար, 2020
    Այնպիսի բան շալակիր, որ հարգանքով ճամփա տան քեզ

    Այնպիսի բան շալակիր, որ հարգանքով ճամփա տան քեզ

    Կարո Ստեփանի Դավթյանը ծնվել է 1904 թվականին, Վանի նահանգի Կարկառ գավառի Տափ գյուղում: Երեք տարեկան հասակում, 1907 թվականին, ընտանիքի հետ փոխադրվել է հարևան Գյավաշ գավառի Նարեկ գյուղը: 1915-ի Մեծ եղեռնի օրերին թուրքերն սպանել են նրա հարազատներին: Որբացած տղան բռնել է գաղթի ճամփան: Կարոյի մահամերձ մայրը հացի փոխարեն որդու շալակին հայերեն գիրք է դրել: «Մի բան կգտնի՝ կուտի,- մտածել է մայրը,- կարևորը այն է, որ նա ազգությունը չփոխի: Հայերեն գիրք շալակողը այլազգի չի դառնա: Մարդ պիտի այնպիսի բան շալակի, որ հարգանքով ճամփա տան նրան»: Տղան գիրքը շալակին հասել է մինչև Վաղարշապատ: Հետո որբ տղան կրթություն ստացավ և 1922 թվականից դարձավ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1936 թվականին նա ավարտեց Երևանի մանկավարժական ինստիտուտը: Ապա կյանքի մեծ մասը անցկացրեց Լեռնային Ղարաբաղում: Կարո Դավթյանն ամուսնացավ իր բախտակից, նույնպես Մեծ Եղեռնից մազապուրծ ուսուցչուհի Սալաթի հետ: Նրանք ունեցան չորս գեղանի դուստրեր, որոնցից Էլան և Ռազմիկան ապրում են Ստեփանակերտում, մյուս երկուսը՝ Նինելն ու Էմման, Երևանում: Երկար ժամանակ Դավթյանն զբաղվել է Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությամբ, որին նվիրված դիսերտացիայի համար էլ նա ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Կարո Դավթյանը մահացել է 1985 թվականին, Ստեփանակերտ քաղաքում, ուր և հանգչում է նրա աճյունը: Իսկ նրա շալակած ու կործանումից փրկված հայերն ձեռագիր մատյանն այժմ պահվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:    

    վեբ-ծրագրավորման դասընթաց

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10 Կարդալ Նախորդը

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10

    Մոխրոտը Կարդալ հաջորդը

    Մոխրոտը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: