booked.net  
  • 29 փետրվար, 2020
    Ամենաբեղմնավոր գրիչ ունեցող հայը

    Ամենաբեղմնավոր գրիչ ունեցող հայը

    Հայերի մեջ ամենաբեղմնավոր գրիչն ունեցել է բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանը (1820-1901): Եթե մեկտեղվի ու հրապարակվի նրա գիտական ու գրական հսկայական ժառանգությունը, ապա այն կկազմի ավելի քան 50 միջադիր հատոր: 1847-60-ին «Բազմավեպ» հանդեսում Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրապարակել է մի շարք բանաստեղծություններ ու պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Հայոց Աշխարհիկ», «Պլպլուն Ավարայրի» և այլն) : Ալիշանի ծավալուն գործերից շատերը նվիրված են հին Հայաստանի աշխարհագրությանը («Շիրակ», «Սիսուան», «Այրարատ», «Սիսական»): Դրանք հանրագիտական բացառիկ արժեք ունեցող գործեր են: Ալիշանը գրել է «Բաժինք Հայոց մեծաց» խորագրով 742 տողանոց մի պոեմ, որը 1868-ին տպագրվել է «Բազմավեպ» հանդեսում: Այդ պոեմում նա տալիս է հին Հայաստանի ամբողջական նկարագիրը ըստ 15 նահանգների (աշխարհների), նշում բոլոր գավառները, գյուղերի մի մասն իրենց հին ու նոր անվանումներով, տալիս դրանց ստուգաբանությունները, հիշատակում այդ վայրերում տեղի ունեցած իրադարձությունները: Այդ պոեմը Հայաստանի տեղանունների չափածո բառարան է՝ գրված բանաստեղծական շքեղ լեզվով: Ալիշանի գործերից են նաև «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն», «Հայապատում», «Հայ-Վենետ», «Հուշիկք հայրենյաց հայոց», «Հայաստան յառաջ, քան զելինելն Հայաստան», «Նշմարք հայկականք»:  

    վեբ-ծրագրավորման դասընթաց

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10 Կարդալ Նախորդը

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10

    Այնպիսի բան շալակիր, որ հարգանքով ճամփա տան քեզ Կարդալ հաջորդը

    Այնպիսի բան շալակիր, որ հարգանքով ճամփա տան քեզ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: