booked.net  
  • 29 մարտ, 2020
    Դիմակներ դեմքի մաշկի համար

    Դիմակներ դեմքի մաշկի համար

    Մեր դեմքի մաշկը մշտապես կարիք ունի խնամքի: Տնային պայմաններում պատրաստվող դիմակները բավականին մատչելի են, հեշտ պատրաստվող, օգտակար և ամենակարևորը շատ անհրաժեշտ մեր մաշկին:

    Յոգուրտի հիմքով դիմակ – նորմալ մաշկի համար:

    Ունի հարթեցնող և սնուցող ազդեցություն:

    1 բաժակ յոգուրտ

    Կես բաժակ վարսակի փաթիլներ

    Լավ խառնել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր Ստացված զանգվածը քսել դեմքին և վզին և թողնել 10-15 րոպե: Լվանալ գոլից քիչ տաք ջրով:  

     

    Բանանով դիմակ – ճարպոտ մաշկի համար:

    Ունի հարթեցնող և հանգստացնող ազդեցություն:

    1 հասած բանան

    2 ճաշի գդալ մեղր

    1 թեյի գդալ լիմոնի կամ նարնջի թարմ հյութ

    Խորհուրդ ենք տալիս խառնել բլենդերի միջոցով: Ստացված զանգվածը քսել դեմքին և թողնել 15 րոպե: Լվանալ գոլ ջրով:  

     

    Ելակով դիմակ – խառը կամ կոմբինացված դեմքի համար:

    Վիտամինների համախումբ, որը թարմացնում և սնուցում է մաշկը:

    ¼ բաժակ հասած ելակ

    ¼ բաժակ յոգուրտ

    Ելակը լավ տրորել գդալի կամ բլենդերի միջոցով, ավելացնել յոգուրտը:

    Պատրաստի խարբուրդը քսել դեմքին և վզին, թողնել 10-15 րոպե: Լվանալ գոլ ջրով:  

     

    Դիմակ մեղրով, վարսակի փաթիլներով և կաթով:

    Նորմալ մաշկի համար:

    1 ճաշի գդալ մանրացված վարսակի փաթիլներ

    1 ճաշի գդալ կաթ կամ կեֆիր

    1 ճաշի գդալ բնական մեղր

    Դեմքը լվանալ, ապա քսել ներկայացված դիմակը և թողնել 10-15 րոպե: Եթե մաշկը չոր է, կարող ենք ավելացնել 1 թեյի գդալ բուսական յուղ՝ խաղողի, զեյթունի, դեղձի…  

     

    Կաթնաշոռով սնուցող դիմակ:

    Հարմար է ցանկացած մաշկի համար, մաքրում է մաշկը, հիանալի սնուցում է և հարթեցնում:

    2 ճաշի գդալ քիչ յուղայնությամբ կաթնաշոռ

    2 ձվի դեղնուց

    2 թեյի գդալ թեյի թունդ թուրմ կամ կիտրոնի թարմ հյութ

    Նշված բաղադրիչները լավ հարել, որպիսի ստացվի միասեռ զանգված: Քսել դեմքին և թողնել 25 րոպե, լվանալ գոլ ջրով:

    bannerH1

    Ինչպես ճիշտ խնամել դեմքը Կարդալ հաջորդը

    Ինչպես ճիշտ խնամել դեմքը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: