booked.net
  • 09 հուլիս, 2020
    Կոճապղպեղ, մեղր և կիտրոն նիհարելու համար

    Կոճապղպեղ, մեղր և կիտրոն նիհարելու համար

    Կոճապղպեղի և կիտրոնի համադրությամբ նիհարեցնող թեյի առավելություններից է այն հանգամանքը, որ պետք չէ հետևել հատուկ սննդակարգի: Բավական է պարզապես թեյը խմել կես բաժակ առավոտյան և կես բաժակ երեկոյան, 7-ից 14 օր: Բաղադրատոմս 1 Կոճապղպեղ - 300 գրամ Մեղր - 200 գրամ Կիտրոն - 1 հատ (150 գրամ): Պատրաստման եղանակը Մաքրում ենք կիտրոնը կողևից և կորիզներից: Կտրատում ենք քառակուսիներով: Կտրատում ենք նաև կոճապղպեղը, և կիտրոնի հետ միասին տեղադրում ենք բլենդերում: Ավելացնում ենք մեղրը: Հարում ենք, տեղափոխում ենք համապատասխան տարայի մեջ և դնում ենք սառնարանում: Օգտագործման եղանակը Օգտագործում ենք օրը 1 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց առաջ: Կարելի է ավելացնել թեյի մեջ, կամ պարզապես լուծել ջրով և խմել: Պահում ենք սառնարանում: Օգտագործում ենք ոչ ավել քան 10 օր: Որից հետո ընդմիջում ենք 14-21 օր, որից հետ կարելի է կրկնել կուրսը: Ընդմիջումները օգտագործեու ժամանակ կբերեն կբերեն թերի արդյունքի:   Բաղադրատոմս 2: Առաջարկում են շվեդական դիետոլոգները Եռացրած, հովացրած ջուր - 2 լիտր Մեղր - 2 ճաշի գդալ Մանրացված կոճապղպեղ - 40 գրամ Կիտրոն - 2 հատ Կարմիր քաղցր պղպեղ - 1-2 գրամ Պատրաստման եղանակը Եռացրած-սառեցված ջրին ավելացնում ենք մանրացված կոճապղպեղը: Հեռացնում ենք կիտրոնի կղևը և կորիզները, քամում ենք հյութը և ավելացնում ենք արդեն պատրաստված կոճապղպեղով հյութի մեջ: Մնացած խյուսը մանրացնում ենք և լցնում հեղուկի մեջ: Ավելացնում ենք մեղրը և խառնում ենք, մինչև լուծվի: Դանակի ծայրով ավելացնում ենք պղպեղը: Լավ խառնում ենք և տեղափոխում սառնարան: Օգտագործման եղանակը Խմում ենք առավոտյան, սոված ժամանակ, կես բաժակ, 20 րոպեից կարող ենք նախաճաշել: Կես բաժակ ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ: Քնելուց առաջ խմում ենք 1 բաժակ: Կարելի է օգտագործել 10 օր: Որից հետո ընդմիջում ենք 20 օր: ,

    Ուշադրություն: Եթե Դուք կերակրող մայր եք, մի օգտագործեք կոճապղպեղ: Կամ օգտագործեք շատ փոքր քանակով: Այն կաթին հաղորդում է կծու համ: 

    , Բաղադրատոմս 3: Առաջարկում են շվեդական դիետոլոգները Եռացրած ջուր - 1,5 լիտր Կոճապղպեղ - 1 հատ Կիտրոն - 1 հատ Մեղր - ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Կոճապղպեղը մաքրում ենք կեղևից և մանրացնում ենք: Հեռացնում ենք կիտրոնի կղևը և կորիզները, կտրատում ենք: Ջուրը եռացնում ենք և լցնում կոճապղպեղի և կիտրոնի վրա: Թողնում ենք սառչի սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ: Քամում ենք, ավելացնում մեղր ըստ ճաշակի: Օգտագործման եղանակը Օրվա չափաբաժինը չի կարելի գերազանցել 250մլ: 1-ին բաժակը խմում ենք առավոտյան, սոված ստամոքսին, որից 15-20 րոպե հետո նախաճաշում ենք:  Կարելի է ամբողջ չափաբաժինը բաժանել ըստ սնունդ ընդունելու քանակի, և խմել դրանից առաջ: Վերջին բաժինը խմում ենք քնելուց առաջ: Կարելի է օգտագործել 14 օր: Որից հետո ընդմիջում ենք 1 ամիս:  

    Կարևոր խորհուրդ

    • Նիհարելու ժամանակ փորձում ենք հրաժարվել շաքարից
    • Խմում ենք շատ մաքուր ջորը, որիպիսի օգնենք օրգանիզմին հեռացնել ավելորդ տոքսիները
    • Փորձում ենք օգտագործել ոչ ռաֆինացված բուսայուղ՝ ձիթապտղի, եգիպտացորենի...
    • Նախաճաշին ուտում ենք շիլաներ՝ վարսակի, հնդկաձավարի...
    • Արդյունավետ կլինի, եթե զբաղվենք նաև մարմնամարզությամբ

    Եղեք բարեկազմ և ամենակարևորը՝ առողջ...

    bannerH1

    1 շաբաթյա «Հավկիթային դիետա» Կարդալ Նախորդը

    1 շաբաթյա «Հավկիթային դիետա»

    Կաթնային դիետա Կարդալ հաջորդը

    Կաթնային դիետա

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: