booked.net
  • 02 հուլիս, 2020
    Շոկոլադե նրբաբլիթով, կաթնաշոռով նուրբ տորթ

    Շոկոլադե նրբաբլիթով, կաթնաշոռով նուրբ տորթ

    Բաղադրիչներ

    Խմորի համար

    1. Կաթ - 500 գրամ
    2. Հավկիթ - 3 հատ
    3. Ձիթայուղ - 2 ճաշի գդալ
    4. Ալյուր - 1 բաժակ
    5. Կակաո - 2 ճաշի գդալ
    6. Շաքարավազ - ըստ ճաշակի
    7. Աղ մի պտղունց

    Կրեմի համար

    1. Կաթնային սերուցք (30% և ավել յուղայնությամբ) - 100 գրամ
    2. Կաթնաշոռ - 300 գրամ
    3. Շաքարավազ ըստ ճաշակի
    4. Վանիլին, ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Ալյուրը և կակաոն լավ խառնում ենք։

    Մեծ ամանի մեջ հարիչով հարում ենք հավկիթները աղի և շաքարավազի հետ, ապա փոքր բաժիններով, պարբերաբար խառնելով ավելացնում ենք կաթը, ձիթայուղը, ալյուրն ու կակաոն։ 

    Պետք է ստացվի թույլ, թթվասերի խտությամբ միասեռ զանգված։ 

     Եփում ենք երկու կողմից թավայի մեջ առանց ձիթայուղ, թույլ կրակի վրա։ Եթե թավան կպչում է, միայն առաջին նրբաբլիթի ժամանակ մի փոքր ձիթայուղ ենք քսում թավայի հատակին։ 

     

    Պատրաստենք կրեմը

    Կաթնաշոռը լավ տրորում ենք կամ հարիչով հարում։ 

    Մեկ այլ ամանում հարում ենք սերուցքը, մինչև լավ պնդանա։

    Շարունակելով հարել ավելացնում ենք շաքարավազը, կաթնաշոռը, վանիլինը։

     Երբ զանգվածը լավ պնդանա, կրեմը պատրաստ է։ 

     

    Մատուցվող ամանի մեջ շերտերով դնում ենք նրբաբլիթները, վրան կրեմ ենք քսում, դնում ենք հաջորդ շերտը և այդպես շարունակ։ 

    Վերջին շերտի վրա կակաո ենք լցնում կամ ձևավորում ըստ ճաշակի։ 

    Կարեղ ենք նաև կրեմը քսել նռուլետի տեսքով, նախորոք նրբաբլիթները բաժանելով 2 հավասար մասի։ 

    Նուրբ և անչափ համեղ տորթը տեղափոխում ենք սառնարան 2 ժամով, որից հետո կարող ենք մագուցել։ 

    Բարի ախորժակ։

     

    bannerH1

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ Կարդալ Նախորդը

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Արագ խաչապուրներ Կարդալ հաջորդը

    Արագ խաչապուրներ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: