booked.net  
  • 31 մարտ, 2020
    Ինչպես օգտվել բժշկական դիմակներից

    Ինչպես օգտվել բժշկական դիմակներից

    Միանշանակ ոչ ոք չի սիրում հիվանդանալ, ցավոք ինֆեկցիաները և վիրուսային հիվանդությունները տարածվում են շատ արագ տարբեր եղանակներով՝ իրենց ճանապարհին վարակելով առողջներին: Որպես պաշտպանիչ միջոց կարող ենք օգտագործել դեղեր, ինչպես նաև բժշկական դիմակներ, սակայն որպիսի դիմակները պաշտպանեն, պետք է դրանք ճիշտ օգտագործել:

    • Բժշկական դիմակները չի կարելի կրել 2 ժամից ավել, հակառակ դեպքում դրա օգտակարությունը կորում է, և անգամ կարող է վնասել, քանի որ շնչառության պատճառով դիմակի մակերեսը խոնավանում է, և իր վրա է հավաքում փոշի, միկրոբներ և այլ մանր մասնիկներ, որն էլ դիմակը կրողը շնչում է:
    • Եթե դիմակը կրելու ժամանակ հազացել, փռշտացել եք, անմիջապես այն փոխեք, քանի որ ինֆեկցիոն մանրեները նորից կներթափանցեն Ձեր օրգանիզմ:
    • Օգտագործված դիմակները պետք է նետել աղբամանը: Չի կարելի դրանք պահել պայուսակում կամ գրպանում: Հիշեք, որ բժշկական դիմակները նախատեսված են մեկ անգամ օգտագործելու համար:

    • Դիմակը պետք է ամբողջությամբ փակի քիթը, բերանը և դունչը: Այն պետք է ամուր ֆիքսվի դեմքին, որպիսի շնչենք միայն դիմակով: 
    • Չի կարելի ձեռք տալ դիմակներին: Միկրոբները կարող են լինել ձեռքերի վրա, և եթե դրանք հպվեն դիմակին, հեշտությամբ կներթափանցեն օրգանիզմ: 
    • Դրսից տուն գալուց, կամ ցանկացած կասկածելի իրի կպնելուց հետո ձեռքերը պետք է լվանալ հոսող ջրի տակ, որակյալ օճառով, կամ մշակել ախտահանող նյութերով:
    • Դիմակները պետք է կրել միայն փակ տարածքներում, տրանսպորտում, հասարակական վայրերում, հիվանդ մարդկանց հետ շփվելիս: Դրսում վարակվելու հնարավորությունը մինիմալ է, դիմակների կարիք չկա, ընդհակառակը, թարմ, մաքուր օդը միայն կամրապնդի իմունիտետը: 
    • Բազմակի օգտագործման դիմակները պետք է եռացող ջրում լվանալ, ապա լավ հարթուկել: Կարող եք նաև մշակել սպիրտային լուծույթներով կամ ախտահանող նյութերով:

    Հետևելով հիգիենայի տարրական կանոններին, և գրագետ օգտագործելով պաշտպանիչ միջոցները, կարող ենք պաշտպանվել մի շարք վիրուսային հիվանդություններից: 

     

    bannerH1

    9 սննդամթերք, որոնք բարձրացնում են իմունիտետը Կարդալ հաջորդը

    9 սննդամթերք, որոնք բարձրացնում են իմունիտետը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: