booked.net
  • 02 հունիս, 2020
    Գարու հաշիվը - Վարդան Այգեկցի

    Գարու հաշիվը - Վարդան Այգեկցի

    Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր ու ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Գարին նրանից անպակաս էր, որպեսզի ուտի և գիրանա։ Քուռակն ասաց մորը. - Ւնչո՞ւ համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս։ Մայրն ասաց. - Լսի՛ր, որդյա՛կ, մի շաբաթ ևս համբերիր, ես քեզ պատասխան կտամ ու քո աչքով կտեսնես։ Մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս: Քուռակը մորից առաջ էր գնում և լսեց ուժեղ խռնչոցի ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Քուռակը խրտնեց և ետ փախավ դեպի մայրը: Մայրն ասաց. — Ի՞նչ եղավ քեզ, որդյակ, որ սոսկում ես. մի՛ վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում: Դարձյալ եկան կալը` գարի կրելու։ Եվ երբ բարձված վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. — Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից։

    bannerH1

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10 Կարդալ Նախորդը

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10

    Չախչախ թագավորը Կարդալ հաջորդը

    Չախչախ թագավորը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: