booked.net  
  • 04 ապրիլ, 2020
    ՈՍԿԵԳՈՒՅՆ ԾԻՐԱՆԻ ՉԻՐ

    ՈՍԿԵԳՈՒՅՆ ԾԻՐԱՆԻ ՉԻՐ

    Բաղադրիչներ

    1.  Ծիրան - 1կգ
    2. Շաքարավազ - 1 կամ 1/2 բաժակ
    3. Կիտրոն - 1 հատ
    4. Ջուր
    5. Սառույց

    Պատրաստման եղանակը Պատրաստում ենք սիճուկ. տարայի մեջ լցնում ենք 2 բաժակ ջուր, ավելացնում ենք  շաքարավազ, եռացնում ենք: Լվանում ենք ծիրանը, հեռացնում ենք կորիզները: Տարայի մեջ լցնում ենք 1 բաժակ ջուր և 1 կիտրոնի հյութ: Ծիրանները թաթախում ենք կիտրոնաջրի մեջ, որպիսի չորացնելու ընթացքում չսևանան: Հանում ենք կիտրոնաջրից, թողնում ենք մոտավորապես 15 րոպե, որպիսի կիտրոնաջուրը ներծծվի ծիրանների մեջ: Ծիրանները լցնում ենք եռացող շաքարաջրի մեջ, թողնում ենք եռա 10-ից 15 վայրկյան: Մեկ այլ տարայի մեջ լցնում ենք մաքուր սառը ջուր, ավելացնում ենք նաև սառույց: Ծիրանները շաքարաջրի մեջից անմիջապես տեղափոխում ենք սառը ջրի մեջ, թողնում ենք 5 րոպե: Որից հետո նորից տեղափոխում ենք շաքարաջրի մեջ, սակայն այն պետք է լինի գոլ: Թողնում ենք 10-12 ժամ: Եթե ծիրանները հասած են, բոլոր քայլերում նշված ժամանակը կրճատում ենք 2 անգամ:

    *****

    Կարող ենք այս գործողությունները կրկնել 2-3 անգամ:

    Չիրը կստացվի շատ  ավելի փափուկ և գեղեցիկ:

    *****

    Ծիրանները հանում ենք շաքարաջրից, վրան ցողում ենք կիտրոնի հյութ: Ծիրանները կարող ենք չորացնել արևի տակ, չիր պատրաստող սարքերում կամ ջեռոցում: Ջեռոցում պատրաստելու համար ընտրում ենք ամենացածր ջերմաստիճանը, և ջեռոցի դուռը մի փոքր բաց ենք թողնում՝ օդափոխության համար: Պատրաստվում է մոտավերապես 7-ից 10 ժամում: ------------------------ Ծիրանը, ամառվա ամենահամեղ մրգերից մեկը, առանձնանում է վիտամինների քանակով, պարունակում է.

    • վիտամին B, C, PP
    • կալիում
    • երկաթ...

    Վայելեք բնության այս հրաշք միրգը նաև ձմռան ամիսներին, պատրաստեք բնական և առողջարար չրեր առանց հավելումների:

    bannerH1

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ Կարդալ Նախորդը

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Վիեննական վաֆլի, դասական տարբերակ Կարդալ հաջորդը

    Վիեննական վաֆլի, դասական տարբերակ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: