booked.net  
  • 01 ապրիլ, 2020

    Բաղադրիչներ Խմորի համար

    1. Ձու - 4 հատ
    2. Շաքարավազ - 3 ճաշի գդալ
    3. Ալյուր - 6 ճաշի գդալ
    4. Բուսայուղ- 6 ճաշի գդալ
    5. Թթխմոր - ½ թեյի գդալ
    6. Վանիլին

    Սիրոպի համար

    1. Ջուր - 150մլ
    2. Վանիլին - 4 տուփ
    3. Նուշի էսենցիա - 1 թեյի գդալ

    Կրեմի համար

    1. Կաթ - 250մլ
    2. Սպիտակ շոկոլադ - 200 գրամ
    3. Կոկոսի փաթիլներ - 8 ճաշի գդալ
    4. Թթվասեր - 200մլ
    5. Կոկոսի լիկյոր - 2 ճաշի գդալ
    6. Վանիլին

    Զարդարելու համար

    1. Կոկոսի փաթիլներ - 150 գրամ
    2. Պոպոկ - 50 գրամ

    Պատրաստման եղանակը

    Խմոր Առանձնացնում ենք սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցը հարում ենք շաքարավազի և մի պտղունց աղի հետ մինչև ստացվի պինդ բեզե: Կամաց կամաց ավելացնում ենք դեղնուցները, շարունակում ենք հարել: Հարելով ավելացնում ենք նաև բուսայուղը:

    Ալյուրի մեջ լցնում ենք թթխմորը և փոքր բաժիններով լցնում ենք ձվի վրա: Խառնում ենք շրջանաձև, ներքևից վերև շարժումներով:
    Ձևամանի հատակին դնում ենք սննդային թուղթ, լցնում ենք ստացված խմորը, եփում ենք 180 աստիճան ջերմությամբ 30-35 րոպե: Եփված խմորը թողնում ենք սառի ձևամանի մեջ:

    Սիրոպ Ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք վանիլինը: Լավ խառնում ենք, որպիսի վանիլինը լուծվի, հանում ենք կրակից և ավելացնում ենք նուշի էսենցիան: Կրեմ Լավ հարում ենք թթվասերը մինչև պնդանա և դնում ենք սառնարանը: Խառնում ենք կաթը վանիլինի հետ և դնում ենք թույլ կրակին: Եփում ենք այնքան, մինչև կաթը պնդանա: Հանում ենք կրակից և թողնում ենք հովանա: Կաթին ավելացնում ենք կոկոսի լիկյոռը, կոկոսի փաթիլները և հալեցված սպիտակ շոկոլադը: Լավ խառնում ենք, մոտավորապես 2-3 րոպե: Ավելացնում ենք թթվասերը և նորից լավ խառնում ենք: Խմորը բաժանում ենք մի քանի շերտերի, ըստ ստացված բարձրության և Ձեր ճաշակին: Բոլոր շերտերին քսում ենք սիրոպը, ապա հավասար շերտով քսում ենք կրեմը: Վրան լցնում ենք կոկոսի փաթիլները և կտրտած պոպոկը: Պատրաստի տորթը թողնում ենք սառնարանում 2 ժամ: Կարող ենք մատուցել: Բարի ախորժակ

    bannerH1

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ Կարդալ Նախորդը

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Պիցցայի խմոր Կարդալ հաջորդը

    Պիցցայի խմոր

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: