booked.net  
  • 29 փետրվար, 2020
    Պոմիդորով մուրաբա

    Պոմիդորով մուրաբա

    Բաղադրիչներ

    1. Չերի պոմիդորեր - 1կգ
    2. Շաքարավազ - 450 գրամ
    3. Կիտրոն - 1 հատ
    4. Անիսի սերմեր - մի քանի հատ
    5. Ժելատին - 10 գրամ

    Պատրաստման եղանակը

    Չերի պոմիդորով մուրաբա պատրաստելը տևում է 1 օր: Զինվենք համբերությամբ և սկսենք. Պոմիդորների վրա նախորոք դանակով փոքրիկ կտրվածքներ ենք անում: Մեծ կաթսայում եռացնում ենք ջուր և պոմիդորները լցնում ենք դրա մեջ: Թողնում ենք 30 վայրկյան և հանում ենք, որից հետո պոմիդորների կեղևը հեշտությամբ դուրս է գալիս: Կիտրոնը լվանում, ապա կիսում ենք 2 մասի: Մի մասը կտրտում ենք կիսալուսնաձև, մյուս մասից քամում ենք հյութը: Կաթսայի մեջ լցնում ենք կեղևազրկված պոմիդորները, անիսի սերմերը, կտրտած կիտրոնները և շաքարավազը: Կամաց-կամաց պոմիդորների հյութը դուրս է գալիս: Եփում ենք թույլ կրակի վրա մոտավորապես 1 ժամ: Թողնում ենք պոմիդերները սենյակայի ջերմաստիճանում 1 օր: Հաջորդ օրը վրան լցնում ենք կիտրոնի հյութը, եռացնում ենք, ապա ավելացնում ենք ժելատինը: Եփում ենք ևս 5 րոպե: Մուրաբան պատրաստ է: Կարող ենք մատուցել կամ լցնել ապակյա տարաների մեջ, ամուր փակել և պահել ձմեռվա համար: Բարի ախորժակ

    Վարդի թերթիկներով մուրաբա Կարդալ Նախորդը

    Վարդի թերթիկներով մուրաբա

    Սոճու կոնից մուրաբա Կարդալ հաջորդը

    Սոճու կոնից մուրաբա

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: