booked.net
  • 02 հունիս, 2020
    Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝  Արիանա Կաոլին

    Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

    Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է հայ շախմատիստը։

    «Նա չափազանց աշխատասեր, խելացի և կենսուրախ անհատականություն էր: Սիրում եմ հավերժ, ննջի՛ր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը: 

    Արիանան ծնվել է 1986թ-ի դեկտեմբերի 22, Մանիլայում։ Նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը կիսով չափ հոլանդուհի, կիսով չափ՝ իռլանդուհի։ Շախմատ խաղալ սկսել է 6 տարեկանից։ Նա Ավստրալիայի լավագույն շախմատիստուհիներից էր և այդ երկրի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 2008-ի համաշխարհային օլիմպիադային, որը կայացել է Դրեզդենում (Գերմանիա)։

    2009-ին Արիանա Կաոիլին 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ հաղթել է Մեծ Բրիտանիայում կայացած «Լոնդոն Չեսս կլասսիկ» խոշոր մրցաշարում՝ 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից։

    Արիանա Կաոիլին մասնագիտությամբ տնտեսագետ էր։

    2015 թվականի փետրվարի 18-ին Լևոնն ու Արիանան նշանվեցին։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին։

    2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել է ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

    Դժբախտ պատահարը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 15-ին` ժամը 00:02-ին, երբ նա, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է բետոնե հենասյանը: Ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

    Արիանա Կաոլին մահացել է 2020 թվականի մարտի 30-ին։

    Հայտնում ենք խորին ցավակցություններ Լևոր Արոնյանին, Արիանա Կաոլիի ընտանիքին և ընկերներին: 

    bannerH1

    Ապրիլի 7-ի խորհուրդը Կարդալ Նախորդը

    Ապրիլի 7-ի խորհուրդը

    Անեկդոտներ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ մասին Կարդալ հաջորդը

    Անեկդոտներ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ մասին

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: