booked.net  
  • 22 փետրվար, 2020
    Չեմ հասկանում ինչ լուր է,- Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին

    Չեմ հասկանում ինչ լուր է,- Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին

    Լրատվամիջոցներում և սոցիալական կայքերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքից ազատված է, և որ այդ որոշումը կայացվել է նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ:

    «Չեմ հանդիպել վարչապետի հետ, չեմ հասկանում ինչ լուր է»,- այսպես է պատասխանել NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանը:

    Հարցին, ասինքն ինքը չի ազատվել, նախարարը նշել է. «Չկա նման բան»։

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է լրագրողների հարցին, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  ազատվել է աշխատանքից, հստակ պատասխանելով՝ «Անհեթեթ լուր է»:

    bannerH1

    Գոհար Ավետիսյան կերպարանափոխությունը Կարդալ Նախորդը

    Գոհար Ավետիսյան կերպարանափոխությունը

    Հուզմունքից չեմ կարողանում քնել Կարդալ հաջորդը

    Հուզմունքից չեմ կարողանում քնել

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: